ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՇՎԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՇՎԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՉԱՓԸԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Հայաստանը միայն մեկ նպատակ էր հետապնդում. բանակցությունները դարձնել մի անվերջ գործընթաց, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Կարելի է ասել, որ 30 տարի շարունակված բանակցությունները որևէ արդյունք չտվեցին: Կային բանակցություններ, այցեր, հայտարարություններ, բայց չկար արդյունք: Իսկ դա ագրեսորին (Հայաստանին) թույլ էր տալիս փորձել փոխել օկուպացված տարածքների (Լեռնային Ղարաբաղի և հարակից 7 շրջանների) պատմական, մշակութային և կրոնական ծագումը:  
Բանակցություններում Հայաստանը միայն մեկ նպատակ էր հետապնդում. բանակցությունները դարձնել մի անվերջ և անօգուտ գործընթաց», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Իսլամական կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ISESCO) ղեկավար Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքիին:
Իլհամ Ալիևը հայտնել է, որ արդեն սկսվել է Հայաստանի կողմից պատճառված վնասի գնահատման գործընթացը:



Читайте также

Оставить комментарий