ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՊ ԿՈՒՆԵՆԱ ՌԴ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱՅՈՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՊ ԿՈՒՆԵՆԱ ՌԴ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏՌուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նոր եռակողմ հայտարարությունը թույլ կտա Բաքվին հաղորդակցություն հաստատել Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ, իսկ Երևանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա Ռուսաստան, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:  
Ալիևի խոսքով, եռակողմ հայտարարությունն ուղղված է մեր տարածաշրջանում բոլորովին նոր իրավիճակի ստեղծմանը՝ տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը:   
«Մեզ համար սա մեծ կարևորություն ունի, քանի որ ավելի քան 30 տարի անց Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության միջոցով կապ կունենա Ադրբեջանի Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա Ռուսաստան, Իրան», - ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո:



Читайте также

Оставить комментарий