ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՎԵՐԺ ԱՊՐԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ«2020 թվականն անցավ պատմության գիրկը:
2020 թվականը պատմության մեջ մնաց որպես մեր փառավոր հաղթանակի տարի: 44 օրում պարտության մատնելով Հայաստանին՝  Ադրբեջանն օկուպացիայից ազատագրեց իր հարազատ հողերը: Այս հաղթանակը հավերժ ապրելու է ադրբեջանական ժողովրդի հիշողության մեջ: Սա պատմական հաղթանակ է: Մենք վերականգնեցինք պատմական արդարությունը»:  
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի կապակցությամբ շնորհավորական ուղերձում:    
Երկրի ղեկավարը նշել է.
«Ինչպես գիտեք, շուրջ 30 տարի բանակցություններ են տարվել Մինսկի խմբի շրջանակներում: Սակայն, դրանք որևէ արդյունք չտվեցին: Հայաստանը, փաստորեն, այդ բանակցություններում ուղղակի ձգտում էր ժամանակ ձգձգել: Ընթանում էր բանակցությունների իմիտացիայի գործընթաց: 2003 թվականին, երբ առաջին անգամ ընտրվեցի Ադրբեջանի նախագահի պաշտոնում, ես հայտարարեցի, որ որպես նախագահ՝ ինձ համար ամենաառաջնահերթ խնդիրը մեր օկուպացված հողերի ազատագրումն է: Իմ նախագահության առաջին տարիներին որոշակի հույսեր կային, որ այս հարցը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով: Որովհետև ես համարում էի, որ միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները դրա համար հոյակապ հիմք են ստեղծում, և գիտեի, որ պատմական արդարությունը մեր կողմն է:
Միաժամանակ խնդրի լուծման համար իրավական հիմք էին ստեղծում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը: Սակայն, ժամանակի ընթացքում ես տեսնում էի, որ հույսերը մարում են և դրա պատճառը Հայաստանի գործունեությունն է, նրա քաղաքականությունը, քայլերը: Այսօր արագ փոփոխվող աշխարհում, կարելի է ասել, ուժի գործոնը առաջին պլան է մղվել: Իսկ ուժը՝ դա տնտեսությունն է: Եթե տնտեսությունը թույլ է, ապա ռազմական ուժի, քաղաքական ուժի մասին խոսք անգամ լինել չի կարող: Մենք պետք է հասնեինք տնտեսական անկախության և հասանք դրան: Ադրբեջանն արդեն մի քանի տարի է տնտեսական առումով լիովին անկախ երկիր է, որևէ երկրից, որևէ միջազգային ֆինանսական կառույցից կախված չէ»:



Читайте также

Оставить комментарий