ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՄԵՆՔ՝ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ԵՎ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՎԵՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻ ՂԱՐԱԲԱՂԸ ԿՎԵՐԱԾԵՆՔ ԻՍԿԱԿԱՆ ԴՐԱԽՏԻ
Վստահ եմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում մենք՝ օկուպացիայի և վանդալիզմի արդյունքում ամբողջովին ավերված հայրենի Ղարաբաղը կվերածենք իսկական դրախտի:
Այս մասին` Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա առթիվ շնորհավորհանքում մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Եվս մեկ անգամ խորին երախտագիտւթյուն եմ հայտնում մեր հաղթական բանակի ողջ անձնակազմին, որը ժողովրդին նվիրել է ազգային հպարտության և պատվի զգացում, Հաղթանակի բերկրանքը, որը մեր եռագույն դրոշը բարձրացրել է օկուպացիայից ազատագրված հողերի վրա, Ղարաբաղի պսակը հանդիսացող սրբազան Շուշայում: Գլուխ եմ խոնարհում մեր շեհիդների անմահ հոգու առաջ, թող Ալլահը հանգստություն տա նրանց հոգիներին, վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանը, միջազգային ասպարեզում ասելով իր խոսքը, կանխեց ապատեղեկատվական արշավները մեր երկրի դեմ, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց՝ Հայաստանի վանդալիզմի և խաղաղ բնակչության դեմ նրա ահաբեկչության քաղաքականության վրա:
Վստահ եմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում մենք՝ օկուպացիայի և վանդալիզմի արդյունքում ամբողջովին ավերված հայրենի Ղարաբաղը կվերածենք իսկական դրախտի:
Հայրենական Սուրբ պատերազմի ընթացքում թշնամու և հակաադրբեջանական շրջանակների նենգ սադրանքների դեմ արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համարձակ բողոքները, ադրբեջանական իրողությունները համաշխարհային հանրության ուշադրությունը հասցնելու գործում նրանց անձնուրաց աշխատանքը՝ արժանի ներդրում են դարձել մեր Հաղթանակում», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը: