ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ«Ինձ տեղեկացրել են, որ երեկ ահաբեկչական գործողություններ են իրականացրել  կամ հայ զինյալները, կամ այսպես կոչված «հայկական բանակի» մնացորդները: Դա, իհարկե, անհանգստություն է առաջացնում»:
Այս մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է շաբաթ օրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայից և ԱՄՆ-ից համանախագահներին ընդունելու ժամանակ:
«Ինձ թվում է, որ Հայաստանը չպետք է փորձի նորից սկսել: Երկու օր առաջ մեր փառահեղ Հաղթանակին նվիրված զորահանդեսի ժամանակ ես ասացի, որ եթե հայկական ֆաշիզմը նորից գլուխ բարձրացնի, մենք երկաթե բռունցքով կճզմենք նրա գլուխը:
Դրա համար էլ նրանք պետք է շատ զգույշ լինեն, չպետք է որևէ ռազմական գործողություն ծրագրեն: Այս անգամ մենք նրանց ամբողջությամբ կջախչախենք: Սա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Բայց հուսով եմ, որ դա տեղի չի ունենա:
Մի խոսքով, խաղաղապահ առաքելությունն ուժի մեջ է:
Ինչպես գիտեք, խաղաղապահ գործողությունները հանդիսանում են՝ Մադրիդյան սկզբունքների, համաձայնեցված համաձայնագրի մի մասը: Բայց մենք դա երբեք լուրջ չենք քննարկել», - ասել է Ադրբեջանի նախագահը:



Читайте также

Оставить комментарий