ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԵՆ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿՈՎԿԱՍՈՒՄ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԵՆ ՏԱԼԻՍ Է ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐևԵԼՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԿՈՎԿԱՍՈՒՄԻմ թանկագին եղբայր, հարգելի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ մեր շփումները, նրա բաց և վճռական հայտարարությունները ողջ աշխարհին ցույց են տվել, որ Ադրբեջանը միայնակ չէ։ Ադրբեջանի կողքին է համաշխարհային մակարդակով այնպիսի ուժեղ եղբայրական երկիր, ինչպես Թուրքիան։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը:   
Պետության ղեկավարը ասել է.
«Այդ աջակցությունը մեզ ոգևորում է, լրացուցիչ ուժ է տալիս և միևնույն ժամանակ կարևոր դեր է խաղում՝ տարածաշրջանում կայունության և բարեկեցության ապահովման մեջ։ Ես այս օրերին ասել եմ, որ Թուրքիան կայունացնող դեր է խաղում տարածաշրջանում։ Տարածաշրջանում միայն խաղաղության վրա հաշվարկված Թուրքիայի քաղաքականությունը արդեն տալիս է իր արդյունքները, ինչպես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, այնպես էլ Կովկասում։ Հետվաբար Հայաստանի հերթական հարձակումը և այդ կապակցությամբ ստեղված իրավիճակը կրկին անգամ ցուցադրում է, որ Թուրքիան հանդիսանում է իր խոսքի տերը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում»,- ասել է նախագահը։
«Իմ թանկագին եղբայր Ռեջեփ Թայիբ Էրդողանը և ես բազմիցս ասել ենք դրա հետ կապված, որ թուրք-ադրբեջանական միասնությունը պետք է օրինակ լինի ողջ աշխարհի համար։ Այսօր մենք դա ցուցադրում և ապացուցում ենք գործնականորեն, և ես կարծում եմ, որ այդ միասնության ապագան կլինի՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման պայմանը»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։



Читайте также

Оставить комментарий