ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԴԻՄԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ՄԻ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԴԻՄԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ՄԻ ՈՒՂԱՐԿԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐ«Ուզում եմ հայ ժողովրդին ասել, որ իրենց կառավարության կեղտոտ գործողությունների գերին չդառնան, իրենց կառավարությանն այսօր պատասխանատվության ենթարկեն: Մի ուղարկեք ձեր երեխաներին ադրբեջանական հողեր: Ի՞նչ գործ ունի հայ զինվորն ադրբեջանական հողերում»:  
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը վիրավորված զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, որոնք բուժում են ստանում ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում:
Երկրի ղեկավարը նշել է. «Մենք կռվում ենք սեփական հողերում, մեր զինվորներն ու սպաները զոհվում և վիրավորվում են հարազատ հողում, մենք ազատագրում ենք մեր հողերը: Երկար ընդմիջումից հետո մենք վերադարձանք մեր հողեր, այնտեղ բարցրացրինք մեր դրոշը: Այլևս ոչ ոք չի կարող վտարել մեզ այդ հողերից»:     
Նախագահի խոսքով, հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք պետք է վերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: «Նրանք պետք է հասկանան, որ այլ երկրի տարածքները զավթելը, բոլոր շինություններն ու պատմամշակութային հուշարձաններն ավերելը, ավելի քան 1 միլիոն մարդկանց հարազատ հողերից վտարելը, ադրբեջանական ժողովրդին ցեղասպանության ենթարկելը հանցագործություն է: Մենք վերականգնում ենք պատմական արդարությունը: Ղարաբաղը մեր հայրենիքն է, մեր պատմական հողը: Շուշա քաղաքը, մեր սուրբ օջախը հիմնվել է ադրբեջանցիների կողմից: Ճշմարտությունը մեր կողմն է: Մենք ուզում ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը և անում ենք դա»:   
Նախագահն ընդգծել է, որ եթե հայ ժողովուրդն ուզում է ապրել խաղաղության պայմաններում, ապա պետք է պատասխանատվության ենթարկի սեփական իշխանություններին:



Читайте также

Оставить комментарий