ՍԱՀԻԲԱ ԳԱՖԱՐՈՎԱ. «ՄԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ԵՎ ԱՅԼ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ»
Այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան սեպտեմբերի 23-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պլենար նիստում:
Սահիբա Գաֆարովան անդրադարձել է Երևանի կենտրոնում ֆաշիստների մեղսակից Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցին:
«Չնայած, որ ֆաշիստական գաղափարախոսությանը վերջ տրվեց, վերջին շրջանում որոշ երկրներ փորձում են սրբագրել պատմությունը, նացիստների մեղսակիցների հերոսացման փորձեր են ձեռնարկվում, ինչը առաջացնում է միջազգային հանրության արդարացի վրդովմունքը: Ռուսաստանը նույնպես արձագանքել է նման իրադարձություններին, նրա նախաձեռնությամբ ՄԱԿ-ում քննարկվել և ընդունվել է նացիստների հերոսացման դեմ պայքարի մասին բանաձև:
Սակայն, մենք տեսնում ենք, որ որոշ երկրներ, մասնավորապես Հայաստանը անտեսում են ՄԱԿ-ի և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների որոշումները:
Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել Երևանի կենտրոնում ֆաշիստների մեղսակից, Հիտլերի կողմնակից Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը: Չէ որ «Ով մահանում է Գերմանիայի համար՝ նա մահանում է Հայաստանի համար» արտահայտությունը նրան է պատկանում: Մենք կարծում ենք, որ Հայաստանի նման գործողությունները չպետք է անուշադրության մատնվեն»: