ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԱԴՐԱՆՔ Է

ՄԵԹՅՈՒ ԲՐԱՅԶԱ. ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԱԴՐԱՆՔ ԷԼիբանանահայերի Ղարաբաղում վերաբնակեցումը հանդիսանում է Հայաստանի կողմից իրականացվող սադրանք:
Այս մասին ասել է՝ ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
Բրայզան ասել է, որ նա պարզապես դիտել է՝ Սիրիայից մի քանի էթնիկ հայերի Շուշայում վերաբնակեցման մասին տեսանյութը:
«Տեսահոլովակում ցույց են տալիս մարդկանց, ովքեր հասկանալի պատճառներով ուրախանում են, որ լքել են շատ վտանգավոր տարածաշրջանը: Սակայն իրականում Հայաստանի կառավարության կողմից՝ այդ մարդկանց վերաբնակեցման համար Շուշայի ընտրությունն աննպատակահարմար որոշում է, քանի որ դա շատ զգայուն հարց է Ադրբեջանի համար: Յուրաքանչյուր ոք, ով աշխատում է այդ տարածաշրջանի վերաբերյալ, գիտի, որ Շուշան համարվում է ադրբեջանական մշակույթի օրրաններից մեկը: Բուն Հայաստանում շատ տեղեր կան այդ մարդկանց վերաբնակեցնելու և օգնելու նրանց, ավելի լավ ապրելու համար: Դրա համար էլ, ես համարում եմ, որ սա իրոք հայկական կողմի սադրանք է, ինչը էլ ավելի է բարդացնում՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդար կարգավորման համար բանակցային գործընթացը», - ասել է նա:



Читайте также

Оставить комментарий