ԳԵՆԵՐԱԼ ԼԵՆՑՈՎԸ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՉԻ ՀԱՍԵԼ

Ինչպես արդեն հայտնի է, Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ նախորդ շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, նշում են հայկական ԶԼՄ-ները: